Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մատվիենկո. Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրոպայի խորհրդից

Մատվիենկո. Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրոպայի խորհրդից
11.12.2017 | 22:08

«Ռուսաստանը իր ապագան առանց Եվրոպայի չի պատկերացնում: Կարծում եմ, որ Եվրոպան ևս իր ապագան չի պատկերացնում առանց Ռուսաստանի»,- РБК-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Ռուսաստանը չի պատրաստվում լքել Եվրոպայի խորհուրդը, նման հարց մեր օրակարգում չկա»,- նշել է Մատվիենկոն: Նրա խոսքով, սակայն, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու որոշումը սխալ էր:


«Եվրոպայի խոշորագույն պետությանը զրկել են քվեարկելու իրավունքից ԵԽԽՎ-ում գործող ռուսատյաց փոքրամասնության ճնշման ներքո: Դա երկար շարունակվել չի կարող, այդ խնդիրն ի վերջո պետք է լուծվի»,- նշել է Մատվիենկոն:

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ